Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Փյունիկը ստուգողական խաղում հաղթեց Ալ Իթիֆակին
27 Հունվար 2026

Փյունիկը ստուգողական խաղում հաղթեց Ալ Իթիֆակին

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկն» օրվա 2-րդ ստուգողական խաղում մրցեց տեղի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ալ Իթիֆակի» հետ ու հաղթեց նվազագույն հաշվով՝ Ֆիլիպե Ալմեյդայի գոլի շնորհիվ։

«Ալ Իթիֆակի» կազմում «Փյունիկի» դեմ հանդիպմանը մասնակցեց նաև Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին։

Հիշեցնենք, որ օրվա առաջին խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Երևանյան ակումբի միակ գոլը հեղինակել էր թիմի նորեկ Մոմո Յանսանեն։

Հավաքի 1-ին խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը մրցել էր ԱՄԷ-ի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Յունայթեդ Սպորտի» հետ ու հաղթել էր 5։0 հաշվով, 2-րդ խաղում, ունենալով 2 գնդակի առավելություն, «փյունիկցիները» 2։3 հաշվով զիջել էին ռուսական «Ուրալին»։

Հայտնի է նաև, որ Հայաստանի 16-ակի չեմպիոնը հավաքի շրջանակում կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։ 

«Փյունիկի» ուսումնամարզական հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 19-ը։

Նախորդ հոդվածը
Փյունիկը ոչ-ոքի խաղաց Լատվիայի չեմպիոնի հետ
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հայտարարեց նոր ֆուտբոլիստի ձեռքբերման մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։