Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Փյունիկը ոչ-ոքի խաղաց Լատվիայի չեմպիոնի հետ
27 Հունվար 2026

Փյունիկը ոչ-ոքի խաղաց Լատվիայի չեմպիոնի հետ

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկն» օրվա 1-ին ստուգողական խաղում ուժերը չափեց Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1 արդյունքը։ Երևանյան ակումբի միակ գոլը հեղինակեց թիմի նորեկ Մոմո Յանսանեն։

19։00-ին կմեկնարկի «Փյունիկի» 2-րդ հանդիպումը, որտեղ Արտակ Օսեյանի գլխավորած թիմը կմրցի ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ալ Իթիֆակի» հետ։

Հավաքի 1-ին խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը մրցել էր ԱՄԷ-ի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Յունայթեդ Սպորտի» հետ ու հաղթել էր 5։0 հաշվով, 2-րդ խաղում, ունենալով 2 գնդակի առավելություն, «փյունիկցիները» 2։3 հաշվով զիջել էին ռուսական «Ուրալին»։

Հայտնի է նաև, որ Հայաստանի 16-ակի չեմպիոնը հավաքի շրջանակում կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։ 

«Փյունիկի» ուսումնամարզական հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 19-ը։

Հաջորդ հոդվածը
Փյունիկը ստուգողական խաղում հաղթեց Ալ Իթիֆակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։