Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Հուսով եմ կշարունակենք նույն ոգով․ Ռուբեն Նազարեթյանը՝ Ուկրաինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո
23 Հունվար 2026

Հուսով եմ կշարունակենք նույն ոգով․ Ռուբեն Նազարեթյանը՝ Ուկրաինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի 1-ին տուրի Հայաստան-Ուկրաինա (2։1) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կիսվել է տպավորություններով՝

«Շատ ուրախ եմ, որ մեր առաջին խաղում հաղթեցինք նման մրցակցի։ Դրական է մրցաշարը սկսել նման կերպ։ Հուսով եմ կշարունակենք նույն ոգով։ Մեր նպատակը ևս 2 հաղթանակ գրանցելն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին։ Խաղից առաջ մենք խոսել ենք այս մասին ու այն դարձավ իրականություն»,-նշել է 49-ամյա մասնագետը։

Հայաստանի հավաքականի համար սա 1-ին հանդիպումն ու հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում։ 

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի կազմում դուբլ էր գրանցել Միհրան Դերմենջյանը, որն էլ ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի, 3-րդ տուրում՝ Լիտվայի հավաքականի հետ։

B խմբի 1-ին տուրի մյուս խաղում Չեխիան ու Լիտվան հաղթողին չեն պարզել։

Հիշեցնենք, որ ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ:

Նախորդ հոդվածը
Մեր ուղին նոր է սկսվում․ Միհրան Դերմենջյանը՝ Ուկրաինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո
Հաջորդ հոդվածը
ԵԼ. Ցրվենա Զվեզդան հաղթել է Մալմյոյին. Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։