Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Մեր ուղին նոր է սկսվում․ Միհրան Դերմենջյանը՝ Ուկրաինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո
23 Հունվար 2026

Մեր ուղին նոր է սկսվում․ Միհրան Դերմենջյանը՝ Ուկրաինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի 1-ին տուրի Հայաստան-Ուկրաինա (2։1) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտզալիստ Միհրան Դերմենջյանը կիսվել է տպավորություններով՝

«Բարդ կլինի նկարագրել էմոցիաներս։ Մինչ այս պահը զգում ենք լարվածություն։ Մեր ուղին նոր է սկսվում։ Մենք շատ երջանիկ ենք, բայց հուսով եմ, որ մեզ դեռ ավելին է սպասվում։ Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում խաղալը երազանք էր։ Ես երազում էի գոլ խփել և դա նույնպես ստացվեց։ Գիտեինք, որ Ուկրաինայի հավաքականը շատ ուժեղ մրցակից է, բայց մենք ունեինք մեր տակտիկան և մենք մինչև վերջ հավատում էինք մեզ»,-նշել է Դերմենջյանը, որի դուբլն էր հաղթանակ պարգևել մեր ընտրանուն։ 28-ամյա ֆուտզալիստը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

Հայաստանի հավաքականի համար սա 1-ին հանդիպումն ու հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում։ 


2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի, 3-րդ տուրում՝ Լիտվայի հավաքականի հետ։

B խմբի 1-ին տուրի մյուս խաղում Չեխիան ու Լիտվան հաղթողին չեն պարզել։

Հիշեցնենք, որ ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ:

Նախորդ հոդվածը
Շատ բարդ հանդիպում էր․ Ցանկալի արդյունքին հասնել չհաջողվեց․ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղից հետո
Հաջորդ հոդվածը
Հուսով եմ կշարունակենք նույն ոգով․ Ռուբեն Նազարեթյանը՝ Ուկրաինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։