BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մենք ավելի ենք ուժեղանում․ Նոայի հարձակվողը՝ Զենիթի նկատմամբ հաղթանակի մասին
28 Հունվար 2025

Մենք ավելի ենք ուժեղանում․ Նոայի հարձակվողը՝ Զենիթի նկատմամբ հաղթանակի մասին

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն խոսել է Կատարի ուսումնամարզական հավաքի ու ստուգողական խաղում ռուսական «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Լավ էր։ Առաջին խաղը, առաջին գոլը։ Թիմը շատ համախմբված էր, շատ ինքնավստահ, և մենք կարողացանք հաղթել։ Դա էր ամենակարևորը։ Մենք մեզ լավ էինք զգում։ Մի փոքր հոգնած էինք, որովհետև մարզումները շատ ծանր են։ Բայց մենք կարողացանք հաղթահարել դա։ Մենք ավելի ու ավելի ենք ուժեղանում և վերադառնում մեր լավագույն մարզավիճակին»,–ասել է պորտուգալացի հարձակվողը։

Հիշեցնենք, որ երևանյան թիմը ստուգողական խաղում 2։1 հաշվով հաղթել էր Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 խաղից հետո 40 միավորով առաջատար է ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած  «Ուրարտուի» նկատմամբ։

Փետրվարի 19-ին «Նոան» կմրցի «Ալաշկերտի» հետ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում Մոտայի գլխավորած թիմը փետրվարի 26-ին կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։

 

Նախորդ հոդվածը
Վանը մեկ օրում երկու ստուգողական խաղ կանցկացնի ռուսական թիմերի դեմ
Հաջորդ հոդվածը
Նոան ներկայացրել է պորտուգալացի նորեկին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։