Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է Լեխիա| Արմեն Սանամյանը՝ Վանի գլխավոր մարզիչ| Գավառից մեկնարկել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը. հայտնի է առաջին օրվա հաղթողը| Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ| Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով|
Վանը մեկ օրում երկու ստուգողական խաղ կանցկացնի ռուսական թիմերի դեմ
28 Հունվար 2025

Վանը մեկ օրում երկու ստուգողական խաղ կանցկացնի ռուսական թիմերի դեմ

Կրիկմսկում ուսումնամարզական հավաք անցկացնող Չարենցավանի «Վանը» հունվարի 31-ին միանգամից երկու ստուգողական հանդիպում կանցկանցնի։ Այս մասին հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Օրվա առաջին խաղում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կմրցի երկրի առաջնության նշանակությամբ 3–րդ լիգան ներկայացնող «Ֆորտեի» հետ, իսկ մյուս խաղում կմրցի «Վիստայի» հետ։ 

Կրիմսկի հավաքի ընթացքում «Վանը» երկու ստուգողական հանդիպում է անցկացրել ՖԱԼ–ը ներկայացնող «Չայկայի» հետ։ Մեկ խաղում հաթել է «Վանը» (2։1), մյուսում՝ ռուսական թիմը (2։1)։  

Հայաստանի առաջնության գարնանային հատվածից առաջ չարենցավանյան թիմը 29 միավորով 5–րդն է։ 

Ֆաստեքս Հայաստանի Պրեիր լիգայում այս տարի իր առաջին խաղը «Վանը» կանցկացնի փետրվարի 26–ին՝ մրցելով «Գանձասարի» հետ։

Նախորդ հոդվածը
Թիմային ոգին նույնն է մնացել․ Ռուի Մոտան՝ Զենիթի նկատմամբ հաղթանակի մասին
Հաջորդ հոդվածը
Մենք ավելի ենք ուժեղանում․ Նոայի հարձակվողը՝ Զենիթի նկատմամբ հաղթանակի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։