BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Սլովանը հաղթեց Ռայո Վալեկանոյին, Լեգիան զիջեց Սպարտա Պրահային․ Բարսեղյանը բացակայում էր, Բիչախչյանը դուրս եկավ փոխարինման
28 Նոյեմբեր 2025

Սլովանը հաղթեց Ռայո Վալեկանոյին, Լեգիան զիջեց Սպարտա Պրահային․ Բարսեղյանը բացակայում էր, Բիչախչյանը դուրս եկավ փոխարինման

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, վնասվածքի պատճառով, բացակայում էր «Սլովանի» հայտացուցակից։

Վահան Բիչախչյանն էլ «Լեգիայի» կազմում փոխարինման դուրս եկավ «Սպարտա Պրահայի» դեմ խաղի 60-րդ րոպեին։ Լեհական ակումբը մրցակցին զիջեց նվազագույն հաշվով։

Այս տուրց հետո «Սլովանը» 3 միավորով 29-րդ տեղում է, «Լեգիան» նույնքան միավորով՝ 28-րդն է։

Առաջիկա տուրերի ընթացքում Սլովակիայի չեմպիոնը կմրցի «Շկենդիայի» ու «Հակենի» դեմ, իսկ «Լեգիայի» մրցակիցները «Նոան» ու «Լինքոլն Ռեդ Իմսն» են։

Նախորդ հոդվածը
10 հոգով մնացած Ցրվենա Զվեզդան հաղթեց ՖԱՍԲ-ին․ Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Գիտենք, թե որն է մեր նպատակը․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։