Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն| Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին|
Անի Ամիրաղյանը՝ Անթալիայի ITF W15 միջազգային մրցաշարի զուգախաղի հաղթող
08 Նոյեմբեր 2025

Անի Ամիրաղյանը՝ Անթալիայի ITF W15 միջազգային մրցաշարի զուգախաղի հաղթող

Անթալիայում ընթացող ITF W15 միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը լքեց պայքարը մենախաղի կիսաեզրափակիչում։ Հայ թենիսիստուհին մրցում էր Ռումինիան ներկայացնող Դիանա-Իոանա Սիմիոնեսկիի հետ ու 1-ին սեթում զիջելուց հետո հրաժարվեց պայքարից։ Ամիրաղյանը մեկնարկում հաղթանակի էր հասել Ռումինիայի ներկայացուցիչ Բիանկա Բուլատի նկատմամբ 2։0 (6։1, 6։1), իսկ 1/8 եզրափակիչում նույն հաշվով հաղթել էր մրցաշարի առաջին համար, Վրաստանը ներկայացնող Սոֆիա Շապատավային։ Քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը պայքարից դուրս էր թողել Շվեյցարիան ներկայացնող Անաիս Գաբրիելին՝ 2։1 (4։6, 7։5, 6։3) հաշվով։

Զուգախաղում Ամիրաղյան-Ադա Կումրու (Թուրքիա) զույգը ճանաչվեց հաղթող՝ եզրափակիչում 2։0 (6։3, 6։2) հաշվով առավելության հասնելով Ալեքսանդրա Իրինա Անգել (Ռումինիա)-Մարիա Մասիանսկայա (Ռուսաստան) զույգի նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Տուրի կենտրոնական խաղն ավարտվեց հաշտությամբ

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։