Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Նազարյանը հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ում
20 Սեպտեմբեր 2025

Նազարյանը հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

Որակավորման փուլում Նազարյանի մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Էքսաուս Մակուբուն էր։ Գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով, բայց 1-ին միավորը վաստակելու համար հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին։

1/8 եզրափակիչում Նազարյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող Իսլամ Եվլոևը։

Այսօր պայքարի մեջ կմտնեն 63 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալ նվաճելու շանսերը պահպանում են 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը։

Մեր մարզիկներից իրենց մրցելույթներն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Խաչատրյանն ու Պողոսյանը հաղթում են սփոփիչ գոտեմարտում ու շարունակում պայքարը բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Խաչատրյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։