Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Խաչատրյանն ու Պողոսյանը հաղթում են սփոփիչ գոտեմարտում ու շարունակում պայքարը բրոնզե մեդալի համար
20 Սեպտեմբեր 2025

Խաչատրյանն ու Պողոսյանը հաղթում են սփոփիչ գոտեմարտում ու շարունակում պայքարը բրոնզե մեդալի համար

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում այսօր սփոփիչ գոտեմարտ են անցկացնում Հայաստանի ներկայացուցիչներ 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանն ու 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Խաչատրյանը մրցում էր ԱՄՆ-ն ներկայացնող Ալեխանդրո Սանչոյի հետ ու հաղթանակի հասավ 6։1 հաշվով։ Պողոսյանի մրցակիցը ադրբեջանցիի Նիհատ Մամադլին էր, որը վնասվածքի պատճառով բացակայում էր։

Այսպիսով, Խաչատրյանը «բրոնզե եզրափակիչ» հասնելու համար կանցկացնի ևս մեկ գոտեմարտ։ Մրցակիցը իրանցի Սեյեդ Սոհրաբին է։

Հրաչյա Պողոսյանն էլ բրոնզե մեդալը կվիճարկի Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբալովի հետ։

Քիչ անց պայքարի մեջ կմտնեն 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

Մեր մարզիկներից իրենց մրցելույթներն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ուրարտուն 6 գոլ խփեց Արարատին
Հաջորդ հոդվածը
Նազարյանը հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։