BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Շոկային պարտություն․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի արձագանքը՝ Ալեքսանյանի պարտությանը
19 Սեպտեմբեր 2025

Շոկային պարտություն․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի արձագանքը՝ Ալեքսանյանի պարտությանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Զագրեբում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը, որը 1/8 եզրափակիչում հաղթել էր չինացի ըմբիշին, քառորդ եզրափակիչում մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ահմադիևի հետ ու պարտվեց տուշեով։

Այս գոտեմարտի անդրադարձել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ գրառում կատարելով սոցիալական ցանցերի էջերում․

«Շոկային պարտություն»



Հայաստանի մյուս ներկայացուցիչներից այսօր պայքարի մեջ մտած 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը 1/8 եզրափակիչում զիջել են մրցակիցներին։ Այս ըմբիշները պահպանում են բրոնզե մեդալ նվաճելու շանսերը։

Ավելի վաղ, պայքարից դուրս են մնացել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ եզրափակիչում մրցելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Հաջորդ հոդվածը
Վան-Շիրակ հանդիպումն ընդհատվեց կարկուտի պատճառով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։