Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
19 Սեպտեմբեր 2025

Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Զագրեբում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը, որը 1/8 եզրափակիչում հաղթել էր չինացի ըմբիշին, քառորդ եզրափակիչում մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ահմադիևի հետ ու պարտվեց տուշեով։ Ալեքսանյանը լավ էր մեկնարկել գոտեմարտը, ակտիվության համար միավոր էր ստացել, գլորում էր կատարել ու առջևում էր 3։0 հաշվով, սակայան Ահմադիևը կարողացավ դուրս գալ պաշտպանական դրությունից ու տուշե կիրառելով՝ հասավ հաղթանակի։

Այսօր պայքարի մեջ մտած 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը 1/8 եզրափակիչում զիջել են մրցակիցներին։ Այս ըմբիշները պահպանում են բրոնզե մեդալ նվաճելու շանսերը։

Ավելի վաղ, պայքարից դուրս են մնացել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ եզրափակիչում մրցելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Վան-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Շոկային պարտություն․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի արձագանքը՝ Ալեքսանյանի պարտությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։