BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ըմբշամարտի ԱԱ․ Պողոսյանն ու Խաչատրյանը զիջեցին 1/8-ում
19 Սեպտեմբեր 2025

Ըմբշամարտի ԱԱ․ Պողոսյանն ու Խաչատրյանը զիջեցին 1/8-ում

Զագրեբում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը, որը որակավորման փուլու հաղթել էր ուկրաինացի ըմբիշին, 1/8-ում զիջեց աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն, ուզբեկ, Ալիշեր Գանիևին։

72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը ևս վստահ հաղթանակով էր մեկնարկել որակավորման փուլում, սակայն 1/8-ում պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2023 թվականի առաջնության հաղթող, ֆրանսիացի Իբրահիմ Գանեմին։

Գանիևի ու Գանեմի եզրափակիչ դուրս գալու դեպքում Պողոսյանն ու Խաչատրյանն իրավունք կստանան անցկացնելու սփոփիչ գոտեմարտեր, որտեղ հաջողելուց հետո՝ կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականից պայքարն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ եզրափակիչում մրցելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակով դուրս է գալիս ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ
Հաջորդ հոդվածը
Վան-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։