Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակով դուրս է գալիս ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ
19 Սեպտեմբեր 2025

Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակով դուրս է գալիս ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ

Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը։

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մրցում էր չինացի Վան Ցզեգանի հետ ու հաղթելով 5։1 հաշվով՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ահմադիևի հետ։ Վերջինս, 1/8-ում առավելության է հասել ղրղզ Ուզուր Ջուզուբպեկովի նկատմամբ։

Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականից պայքարն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ եզրափակիչում մրցելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Հրաչյա Պողոսյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Պողոսյանն ու Խաչատրյանը զիջեցին 1/8-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։