BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արման Անդրեասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
14 Սեպտեմբեր 2025

Արման Անդրեասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2-8 հաշվով զիջեց Ղրղզստանը ներկայացնող Էրնազար Ակմատալիևին։

Հայաստանի ներկայացուցիչը որակավորման փուլում մրցում էր Տաջիկստանը ներկայացնող Վիկտոր Ռասադինի հետ և գոտեմարտի ավարտից 2 վայրկյան առաջ զիջելով 3։5 հաշվով՝ կարողացավ կորզել հաղթանակ ու 5։5 հաշվով առավելության հասնելով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ խնդիրներ չունեցավ սերբ Վիկտոր Վոինովիչի հետ՝ հաղթելով վերջինիս 4։1 հաշվով։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն ադրբեջանցի Քանան Հեյբատովն էր, որին Անդրեասյանը պայքարից դուրս թողեց՝ հաղթելով 8։6 հաշվով։

Կիսաեզրափակչում Անդրեասյանն ուժերը չափում էր ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիի հետ ու զիջեց 0։8 հաշվով։ 

Հիշեցնենք, որ ազատ ոճում մեր մյուս ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանն ու Հրայր Ալիխանյանը նույնպես ավարտել են մրցելույթներն, իսկ Արսեն Հարությունյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Վաղը պայքարի մեջ կմտնի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Լեգիան հաղթեց խոշոր հաշվով․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան գոլառատ խաղում հաղթեց Ուրարտուին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։