Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի| ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան|
Անի Ամիրաղյանը դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ
29 Օգոստոս 2025

Անի Ամիրաղյանը դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

Վրաստանի Թելավի քաղաքում ընթացող ITF-ի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը 6։3 6։3 հաշվով հաղթանակի է հասել ռուսաստանցի Սոֆիա Մարտիանովայի նկատմամբ։

Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 6։3, 6։4 հաշվով հաղթել էր Դանիայի ներկայացուցիչ Ելենա Ժամշիդիին, իսկ 1/8 եզրափակիչում 6։3, 6։2 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռեվա Ալիեսիայի նկատմամբ։

Եզրափակիչ դուրս գալու համար Անի Ամիրաղյանը կմրցի Շվեյցարիայի ներկայացուցիչ Կարերինա Ցիգուրովայի հետ։ Կիսաեզրափակիչ խաղը կկայանա օգոստոսի 30-ին։

Նախորդ հոդվածը
Ինտերի խաղացանկն ու ժամանակացույցը՝ Չեմպիոնների լիգայում
Հաջորդ հոդվածը
Գանձասար-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։