BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Ալեքս Մարգարյանը՝ արծաթե, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր
24 Օգոստոս 2025

Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Ալեքս Մարգարյանը՝ արծաթե, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ։

Մարգարյանը եզրափակչում 2։12 հաշվով զիջել է ուզբեկ Այտջան Խալմախանովին։

Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը հաղթել էր Չինաստանի, ԱՄՆ-ի, Իրանի ու Բուլղարիայի ներկայացուցիչներին։

87 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության հասավ Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ հունահռոմեականներից աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել էր Գասպար Տերտերյանը, Յուրիկ Մխիթարյանը նվաճել էր արծաթե մեդալ։

Այսպիսով, ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն ավարտված է։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան վերջին վայրկյանին հաղթանակ կորզեց Շիրակի դեմ խաղում
Հաջորդ հոդվածը
Բորուսիան չհաղթեց առաջնության նորեկին․ Ռանոսը խաղաժամանակ չստացավ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։