Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Արարատ-Արմենիան վերջին վայրկյանին հաղթանակ կորզեց Շիրակի դեմ խաղում
24 Օգոստոս 2025

Արարատ-Արմենիան վերջին վայրկյանին հաղթանակ կորզեց Շիրակի դեմ խաղում

Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Շիրակն» ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու զիջեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Արայիկ Էլոյանը՝ հիմնական ժամանակին ավելացրած 9-րդ րոպեին։

Հետաքրքրական է, որ Էլոյանի գոլից 1 րոպե առաջ հաղթելու փայլուն հնարավորություն ուներ Գյումրին ներկայացնող ակումբը, սակայն Ռազմիկ Հակոբյանի հարվածից հետո փայլուն սեյվ կատարեց Բրունո Պինտոն։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը, որն 2 հանդիպում է անցկացրել առաջնությունում, այս հաղթանակից հետո 4 միավորով 6-րդ տեղում է։

«Շիրակը» 1 միավոր ունի և նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում է։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը, «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել էր «Ուրարտուին», իսկ ԲԿՄԱ-ն ու «Գանձասարը» հաղթողին չէին պարզել։

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը հերթական հաղթանակը տոնեց․ Էդուարդ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Ալեքս Մարգարյանը՝ արծաթե, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։