BazaResidence
Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը| Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում| Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է|
Կրասնոդարը հերթական հաղթանակը տոնեց․ Էդուարդ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)
24 Օգոստոս 2025

Կրասնոդարը հերթական հաղթանակը տոնեց․ Էդուարդ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Կրիլյա Սովետովին» ու հաղթեց 6։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Գաետան Պերինը՝ 3-րդ րոպեին։ 12-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը վաստակեց 11-մետրանոց ու դիպուկ իրացնելով այն՝ կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Տեսանյութը՝ այստեղ։ 42-րդ րոպեին էլ Ջոն Կորդոբան խփեց իր թիմի 3-րդ գոլը։ Ջուան Բաշին՝ 78-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հաշիվը դարձրեց 4:0։ 86-րդ րոպեին Կորրոբան խփեց իր թիմի 5-րդ գոլը, իսկ 90-րդ րոպեին, կրկին Սպերցյանի փոխանցումից, հանդիպման վերջակետը դրեց Նիկիտա Կրիվցովը։ Տեսանյութը՝ այստեղ։ 

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 15 միավորով առաջատարն է։

Հաջորդ տուրում Սպերցյանի թիմը կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։

Նախորդ հոդվածը
Շիրակ-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան վերջին վայրկյանին հաղթանակ կորզեց Շիրակի դեմ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։