Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում
10 Փետրվար 2025

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված Կրիստիան Պաուլսենի անվան հուշամրցաշարում:

Հուշամրցաշարի հաղթողներ են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն արժանացել է բրոնզե մեդալին:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հունվարի 15-ից մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը մեկնարկել է Ծաղկաձորում, ապա այն շարունակել Օլիմպավանում:

Մարտի առաջին օրերին հավանաբար կանցկացվեն ստուգողական գոտեմարտեր և աչքի ընկածներով կկազմվի գլխավոր թիմը, որը կմասնակցի Սլովակիայում ապրիլի 7-12-ը նախատեսված Եվրոպայի առաջնությանը:




Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի կանանց հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Սյունիքը նոր համալրում ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։