Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Լիդսը և ևս մի քանի եվրոպական ակումբ հետաքրքրված են Սպերցյանով
28 Մայիս 2025

Լիդսը և ևս մի քանի եվրոպական ակումբ հետաքրքրված են Սպերցյանով

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը գրավում է մի շարք եվրոպական ակումբների, այդ թվում՝ անգլիական «Լիդս Յունայթեդի» ուշադրությունը։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող և ինսայդեր Հրաչ Խաչատրյանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս փուլում Սպերցյանի համար «Կրասնոդարը» պաշտոնական առաջարկ չի ստացել, սակայն եվրոպական ակումբների հետաքրքրությունը Էդուարդի նկատմամբ բավականին մեծ է։

Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Արդեն 5-րդ կամ 6-րդ հավաքն է, որ մտածում ենք Նալբանդյան Կարենը պետք է հրավիրվի հավաքական․ Արման Աբելյան
Հաջորդ հոդվածը
Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչ եզրափակչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։