Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Արդեն 5-րդ կամ 6-րդ հավաքն է, որ մտածում ենք Նալբանդյան Կարենը պետք է հրավիրվի հավաքական․ Արման Աբելյան
27 Մայիս 2025

Արդեն 5-րդ կամ 6-րդ հավաքն է, որ մտածում ենք Նալբանդյան Կարենը պետք է հրավիրվի հավաքական․ Արման Աբելյան

Մարզական լրագրող Նարեկ Առուշանյանն ու ֆուտբոլային մեկնաբան  վերլուծաբան Արման Աբելյանն Arushanyan Media յութուբյան ալիքի ուղիղ եթերում քննարկում են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակին։

«Արդեն 5-րդ կամ 6-րդ հավաքն է, որ մտածում ենք Նալբանդյան Կարենը պետք  է հրավիրվի, քանի որ ամեն անգամ ավելի լավ մարզավիճակում է լինում։ Բոլորը խոսում են նրա տուգանայինից գոլերի համար, բայց նա նաև շատ ուրիշ առավելություններ ունի։ Երևի «Վանում» է խաղում, դրա համար չի հրավիրվում։ Ես «Վանի» դեմ ոչինչ չունեմ, բայց կան ակումբներ, որոնցում խաղալուց քո հավաքական հրավիրվելու շանսերը մեծանում են։ Լավ չէ, որ այդպիսի խտրականություն կա, բայց փաստը դա է»,-ասել է Արման Աբելյանը։    

Հիշեցնենք, որ   Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:


Նախորդ հոդվածը
Բոլորը հարցնում են, թե ինչո՞ւ հավաքական չի հրավիրվել Կարեն Նալբանդյանը․ Նարեկ Առուշանյան
Հաջորդ հոդվածը
Լիդսը և ևս մի քանի եվրոպական ակումբ հետաքրքրված են Սպերցյանով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։