BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արտյոմ Ձյուբայի և Ուրարտուի ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել. Գունկոն մեկնաբանել է
06 Փետրվար 2025

Արտյոմ Ձյուբայի և Ուրարտուի ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել. Գունկոն մեկնաբանել է

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է ռուսական «Ակրոնի» հետ ընկերական խաղում երկու թիմերի խաղացողներ Արտյոմ Ձյուբայի և Էրիկ Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Հանդիպումը կայացել է հունվարի 29-ին, իսկ «Ակրոնը» 2:0 հաշվով հաղթանակ է տարել:

«Խաղից հետո Արտյոմն ու Էրիկը սեղմեցին միմյանց ձեռքը, ծիծաղեցին: Նրանք լուծեցին բոլոր հարցերը: Վեճերը խաղայի դրվագի մաս են կազմում: Մեկը մի բան է ասում, մյուսը պատասխանում է. էմոցիաներ են: Դա ոչ մի սարսափելի բանի չվերածվեց: Ամեն ինչ ավարտվեց»,- ասել է Գունկոն «Чемпионат.com»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում:

Նախորդ հոդվածը
Նա ցանկացավ փոխել միջավայրը. Ուրարտուի գլխավոր մարզիչը Իգնատևի՝ Ալժիր տեղափոխության մասին
Հաջորդ հոդվածը
Արսեն Չիլինգարյանի գավաթի խաղարկություն. Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։