Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Ինդոնեզիային՝ ավարտելով մրցելույթներն աշխարհի առաջնությունում
19 Ապրիլ 2025

Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Ինդոնեզիային՝ ավարտելով մրցելույթներն աշխարհի առաջնությունում

Երևանում ավարտին է մոտենում տափօղակով հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։

Վերջին՝ 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր Ինդոնեզիայի ընտրանու հետ ու հաղթեց 14։1 հաշվով։

Հիշեցնենք, որ խմբում Ինդոնեզիայի ընտրանուց բացի ընդրգկված են նաև Մալայզիայի, Ուզբեկստանի, Քուվեյթի ու Իրանի հավաքականները։

1-ին տուրում Հայաստանի ընտրանին տոնել էր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը, 2-րդ տուրում բուլիտներով առավելության էր հասել Ուզբեկստանի նկատմամբ, 3-րդ տուրում զիջել Քուվեյթի ընտրանուն, իսկ 4-րդ տուրում պարտության մատնել Իրանի հավաքականին։

Այսպիսով, Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ավարտում է մրցելույթները Աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանանում է Ուզբեկստանի հավաքականը։

Մրցաշարի վերջին՝ Իրան-Քուվեյթ հանդիպումից հետո, որը կմեկնարկի 20։00-ին, տեղի կունենա պարգևատրման արարողությունը։

Նախորդ հոդվածը
Արթուր Սերոբյանի հերթական գոլային փոխանցումը Շերիֆի կազմում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին
Այլ / 27 Հոկտեմբեր 2026
Կարելի է ասել՝ մենք…
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Արթուր…
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Համլետ…
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Հաստատվել է Mix Fight…
RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
RAF. Արման Ծառուկյանը…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։