Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
19 Ապրիլ 2025

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 96 կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Հովհաննիսյանը։ Հայ ծանրորդը նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալ։ Հովհաննիսյանն իր հավաքածուին ավելացրեց նաև 2 փոքր բրոնզե մեդալ՝ պոկում ու հրում վարժություններում։ Հայ մարզիկը գրանցեց 173 կգ՝ պոկումում, 203՝ հրումում, 376կգ՝ երկամարտում։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Կառլոս Նազար Մայը։ 20-ամյա ծանրորդի համար այս քաշային կարգը նոր էր։ Նախկինում Նասարը հանդես էր գալիս 89 կգ քաշային կարգում, որտեղ դարձել էր Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն։

Բուլղարացի ծանրորդը գրանցեց 188+229=417 արդյունքը՝ թարմացնելով պոկում վարժության ու երկամարտի աշխարհի ռեկորդներն ու բոլոր վարժություններում՝ Եվրոպայի ռեկորդները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից, արծաթե մեդալի էին արժանացել Ալեքսանդրա ԳրիգորյանըԳոռ ՍահակյանըՌաֆիկ ՀարությունյանըԱննա Ամրոյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը։

Վաղը Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ։ Նրանց ելույթներն ուղիղ լուսաբանմամբ՝ մեր տելեգրամյան ալիքում։ Մեր ծանրորդների ելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

 

Նախորդ հոդվածը
Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Ինդոնեզիային՝ ավարտելով մրցելույթներն աշխարհի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանը հերթական գոլն է խփել Կրասնոդարի կազմում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։