BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արթուր Ալեքսանյանն ու Արմեն Բաբալարյանը ստացել են Եվրոպայի լավագույնների մրցանակը
14 Ապրիլ 2025

Արթուր Ալեքսանյանն ու Արմեն Բաբալարյանը ստացել են Եվրոպայի լավագույնների մրցանակը

Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացել են 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար։

Ալեքսանյանը պայքաը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել էր վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին, որը ներկայացրել է Իտալիան: 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը համառ պայքարում 1։2 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովից։ 

Նախորդ հոդվածը
Նոան՝ հայկական ակումբային ֆուտբոլի ռեկորդակիր
Հաջորդ հոդվածը
Հայաստանն այսօր 3 մասնակից ունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։