Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է Լեխիա| Արմեն Սանամյանը՝ Վանի գլխավոր մարզիչ| Գավառից մեկնարկել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը. հայտնի է առաջին օրվա հաղթողը| Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ| Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով|
Նարեկ Գրիգորյանը մասնակցել է «Ֆարուլի» հաղթանակին
04 Փետրվար 2025

Նարեկ Գրիգորյանը մասնակցել է «Ֆարուլի» հաղթանակին

Ռումինիայի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Ֆարուլը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը, 2։1 հաշվով հաղթել է Պլոեշտիի «Պետրոլուլին»։

Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 

Այս հանդիպումից հետո «Ֆարուլը» 28 միավորով 11-րդն է։
 

Նշենք, որ Գրիգորյանն այս մրցաշրջանում մասնակցել է իր թիմի 23 հանդիպումներին, 22 անգամ ընդգրկվելով մեկնարկային կազմում, և դարձել 4 գոլի հեղինակ։ Հաջորդ տուրում «Ֆարուլի» մրցակիցը «Սեպսի»-ն է։ 25-րդ տուրի հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին։  

Ռումինիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ունիվերսիտատեա Կլուժը»՝ 44 միավորով։ Հիշեցնենք, որ Ունիվերսիտատեա Կլուժում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռապիդի» դեմ այս տուրի հանդիպումը։

 

Հաջորդ հոդվածը
Փնտրվում է մարզիչ․ Ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։