ԿԳՄՍ նախարարն ընդունել է WADA-ի ներկայացուցչին| Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է| Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝ Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ ընկերական խաղերի համար| Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը. Թիկնիզյանը, Սպերցյանը, Սերոբյանն ու մյուսները միացել են թիմին| ՀՊԼ․ 8-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը|
ԿԳՄՍ նախարարն ընդունել է WADA-ի ներկայացուցչին
Այսօր 11:03

ԿԳՄՍ նախարարն ընդունել է WADA-ի ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակադոպինգային գործակալության գործունեությանն և մաքուր սպորտի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու Հայաստանում մաքուր սպորտի սկզբունքների հետևողական ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այս առաջնահերթությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ:

Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ազգային հակադոպինգային գործակալության՝ միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությունը։ Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին քայլեր են ձեռնարկվել գործակալության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

Գործակալությանը հատկացվել է նոր տարածք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որը համագործակցության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծում՝ բուհի ենթակառուցվածքներից օգտվելու, աշխատաժողովներ և կրթական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև մաքուր սպորտի գաղափարների տարածմանը երիտասարդներին և ուսանողներին ներգրավելու առումով։

Կարևորելով ազգային հակադոպինգային գործակալության ու պետական լիազոր մարմնի արդյունավետ համագործակցությունը՝ Սեբաստիան Ժիլոն շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար և նշել, որ արդեն ծանոթացել է գործակալության նոր տարածքին։

Նշվել է, որ գործակալության գործունեության ֆինանսավորումն ամբողջությամբ նախատեսված է պետական բյուջեի միջոցներից, իսկ խոշոր միջազգային մրցաշարերի և առաջնությունների անցկացման դեպքում տրամադրվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում։

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացված և առաջիկայում նախատեսվող խոշոր մարզական միջոցառումներին և դրանց շրջանակում արդյունավետ հակադոպինգային համակարգի կարևորությանը։ Նշվել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը վերջերս լիարժեք սպասարկել է «Tour of Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը։

2027 թվականին Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որտեղ ևս գործակալության գործունեությունը կարևորվում է։

Սեբաստիան Ժիլոն ընդգծել է, որ միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումը հնարավորություն է Հայաստանի համար՝ ցույց տալու երկրի հանձնառությունը մաքուր սպորտին և բարեվարքությանը։ Նա նաև վերահաստատել է Հայաստանի հակադոպինգային համակարգի և մասնագետների կարողությունների զարգացմանն աջակցելու WADA-ի պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ 

Նախորդ հոդվածը
Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…
Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
Այլ / 16 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և Tour of…
Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները պարգևատրվել են
Այլ / 14 Սեպտեմբեր 2026
Tour of Armenia միջազգային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։