Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Տեղեկություն Կիպրոս-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել| Հայաստանի Մ-17 հավաքականը ընկերական խաղում զիջել է Լիբանանին| ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ| Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում|
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Այսօր 11:00

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սեպտեմբերի 15-26-ը Բուլղարիայում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա տղամարդկանց և կանանց հավաքականներով։

Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են Ռուդոլֆ Գարբոյանը, Ժիրայր Սարգսյանը, Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը, Հարություն Հակոբկոխյանը, Մարատ Միքայելյանը, Արտուշ Հովհաննիսյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Դավիթ Չալոյանը։

Կանանց հավաքականը կներկայացնեն Էլիդա Քոչարյանը, Հեղինե Պետրոսյանը և Լուսյա Ավետիսյանը։

Սեպտեմբերի 17-ին՝ մրցումների առաջին օրը, Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ՝ Էլիդա Քոչարյանը, Ժիրայր Սարգսյանը, Հարություն Հակոբկոխյանը և Նարեկ Մանասյանը։

Նախորդ հոդվածը
Տեղեկություն Կիպրոս-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։