Երթևեկության սահմանափակումներ Tour of Armenia-ի շրջանակում
Հայաստանում առաջին անգամ անցկացվող միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ սեպտեմբերի 12-13-ին:
Հարգելի՛ քաղաքացիներ,
Սեպտեմբերի 12-ին` ժամը 00:00-ից, մինչև սեպտեմբերի 13-ը`ժամը 23:00-ը, կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։
Սեպտեմբերի 12-ին` ժամը 20:00-ից, մինչև սեպտեմբերի 13-ը` ժամը 23:00-ն, փակ կլինեն և տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝
▪️ Հանրապետության հրապարակ,
▪️ Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց,
▪️ Ագաթանգեղոսի փողոց,
▪️ Գրիգոր Լուսավորչի փողոց,
▪️ Արգիշտիի փողոց,
▪️ Հրազդանի կիրճ,
▪️ Ուրուգվայի հրապարակ,
▪️ Պարոնյան փողոց,
▪️ Լեոյի փողոց,
▪️ Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,
▪️ Սարյան փողոց,
▪️ Պապ թագավորի փողոց,
▪️ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատված,
▪️ Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատված։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։
Միաժամանակ հայտնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ից մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։
Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց` Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։
Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։
Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։
Նույն օրը Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ ժամանակավորապես փակ կլինի Իջևան-Սևան-Երևան Մ-4 ավտոճանապարհը՝ մինչև Հրազդանի նախկին անշարժ պահակակետ՝ հարակից ճանապարհների հատումներով հանդերձ։
Այդ հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց՝ Մ-4 Երևան-Սևան-Իջևան ուղեմասով։
Ժամանակավորապես փակ կլինեն նաև Քաղսի գյուղից մինչև Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհը՝ հարակից ճանապարհների հատումներով, մասնավորապես՝
▪️ Քաղսի գյուղի 1-ին փողոցը,
▪️ Հրազդան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցը՝ մինչև Սպանդարյան փողոցի հատումը,
▪️ Սպանդարյան փողոցը,
▪️ Զորավար Անդրանիկի պողոտան՝ մինչև Զովաբեր գյուղի՝ Գեղարքունիքի մարզի սահմանը։
Տավուշի մարզում փակ կլինեն Մ-4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները, Դիլիջան քաղաքի Կամոյի, Մաքսիմ Գորկու և Թբիլիսյան փողոցները, ինչպես նաև դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհը։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել։