Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր| Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն| Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին|
Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով
09 Սեպտեմբեր 2026

Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվել է «Սարդարապատի» կողմից:

Երևանյան թիմի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով, որոնց վրա մարզչի լուսանկարն ուղեկցվել է «Շնորհակալություն» գրությամբ:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 7-ին հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին:



Նշենք՝ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ակումբի գլխավոր տնօրենի՝ սպորտային հարցերով խորհրդական Դմիտրի Սելյուկի և Արտակ Օսեյանի միջև տարաձայնություններ են առաջացել: Տարաձայնությունների պատճառ են դարձել երևանյան ակումբ հնարավոր նոր ֆուտբոլիստների տեղափոխությունների վերաբերյալ տեղեկությունները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակումբի հավանական նորեկների թվում նշվում են Ալիշեր Ռահիմովն ու պաշտպան Տինդե Տերիբեն, սակայն նրանց տեղափոխությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։

«Քանի դեռ ես «Փյունիկի» գլխավոր մարզիչն եմ, առանց իմ համաձայնության ոչ մի ֆուտբոլիստ չի կարող հայտնվել մեր թիմում»,- ասել էր Օսեյանը:

Դմիտրի Սելյուկի պատասխանը չէր ուշացել:

«Մարդիկ, որոնք չեն ցանկանում աշխատել մեր կանոններով, ակումբում չեն աշխատի։ Եթե Օսեյանը չաշխատի մեր կանոններով, ապա նա «Փյունիկում» չի լինի։ «Փյունիկում» ամեն ինչ որոշելու է ակումբը, հրահանգները գալու են վերևից։ Մարզիչը գալիս է, մարզում է թիմը, զարգացնում այն և անցկացնում մարզումային գործընթացը։ Բայց երբ ինչ-որ մեկը պայմաններ է առաջադրում կամ շանտաժի է դիմում, մենք դա չենք հանդուրժի», ասել էր Սելյուկը:

Նախորդ հոդվածը
Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Հաջորդ հոդվածը
Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։