Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի|
Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան
Այսօր 14:07

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պաշտոնական դեսպան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սամուել Սանչեսը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի խճուղային հեծանվավազքի չեմպիոն է։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հաջողություններ է գրանցել նաև աշխարհի հեղինակավոր հեծանվային մրցաշարերում՝ այդ թվում «Tour de France»-ում և «Vuelta a España»-ում։

Իսպանացի հեծանվորդի մասնակցությամբ սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia»-ն, որն ընդգրկված է Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) միջազգային օրացույցում՝ որպես 2.2 դասի մրցաշար։ Մրցաշարը բաղկացած է 4 մրցափուլից՝ ընդհանուր 587 կմ երկարությամբ և 5,300 մետր վերելքով։ Հեծանվորդները կմրցեն Հայաստանի տարբեր մարզերում, իսկ եզրափակիչ փուլը սեպտեմբերի 13-ին կանցկացվի Երևանում։ Մրցուղիներն են՝ Գավառ-Մեծ Մասրիկ, Կիրանց-Ստեփանավան, Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ և Երևան։

«Tour of Armenia»-ի խորհրդանիշն է եղնիկը, որը մարմնավորում է հեծանվասպորտին բնորոշ արագությունը, ուժը, դիմացկունությունն ու բարդ ճանապարհներին արագ կողմնորոշվելու կարողությունը։ Մրցաշարին նախատեսվում է 16 պրոֆեսիոնալ թիմերի մասնակցություն՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Հայաստան կժամանեն մարզիկներ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Թայլանդից և այլ երկրներից։ Մասնակիցների թվում կլինի նաև Հայաստանը ներկայացնող թիմը։

Ընդհանուր առմամբ սպասվում է ավելի քան 300 պատվիրակի՝ մարզիկների, թիմերի ներկայացուցիչների, մրցավարների և միջազգային մասնագետների ժամանում։ «Tour of Armenia 2026»-ը կունենա նաև միջազգային լայն լուսաբանում։

Մրցաշարի վերաբերյալ հեռարձակումներ և անդրադարձեր են նախատեսվում Eurosport-ում, CNN-ում, Sky Sport-ում, Sportitalia-ում, L'Équipe-ում և միջազգային այլ հարթակներում՝ հնարավորություն տալով համաշխարհային լսարանին մրցաշարին զուգահեռ բացահայտելու Հայաստանի բնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու զբոսաշրջային ներուժը։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։