Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
17 Օգոստոս 2026

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Գրոսմայստեր Էմին Օհանյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։

Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել են 6 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականները: Ռուդոլֆ Փաշիկյանը առաջնության շրջանակում նաև լրացրել է միջազգային վարպետի (IM) իր երկրորդ նորման:

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակել են 5.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Ալեքսանդր Ավանեսյանը՝ 3.5 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակել է 5.5 միավոր և կիսել 9-11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը վաստակել են 5 միավոր, իսկ Էմմա Մխիթարյանը՝ 3 միավոր:

Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անգելինա Միրաքյանը (+125,2 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+92,8 կետ):

 

Նախորդ հոդվածը
Տիկնիզյանը կարիերան կշարունակի Օլիմպիակոսում. նա ժամանել է Հունաստան
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Առաջին խմբի 3-րդ տուրի արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։