Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից
28 Մարտ 2025

1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարում։ 

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Մրցաշարն անցկացվել է մարտի 24-26-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Չեմպիոնի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, արծաթե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Էրիկ Հայրիյանը և 65 կգ քաշային Րաֆֆի Արտուշյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գագիկ Ղազարյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

Եռօրյա պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոններ են դարձել Նուրդանատ Աիտանովը (57 կգ, Ղազախստան), Հարություն Հովհաննիսյանը (61 կգ, Հայաստան), Բիլոլ Շարիպ Ուուլուն (65 կգ, Ղրղզստան), Էլհաիչուրան Էբրահիմը (70 կգ, Իրանի Իսլամական Հանրապետություն), Մահիդ Մամիվադ Մոհամմադը (74 կգ, ԻԻՀ), Շամիսպոր Հաջվանդ Աբոլֆազլը (79 կգ, ԻԻՀ), Յոհլան Սագարը (86 կգ, Հնդկաստան), Նուրի Թուհիդը (92 կգ, ԻԻՀ), Մալաֆեհ Էֆրանը (97 կգ, ԻԻՀ) և Յեդիգե Կասսիմբեկը (125 կգ, Ղազախստան):

Այս տարի մրցաշարին մասնակցել է շուրջ 200 ըմբիշ Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից և Կաբո Վերդեից։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Գուրգեն Հովհաննիսյանի հերթական մենամարտի օրը
Հաջորդ հոդվածը
Փոփոխություն Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի խաղացանկում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։