Արմեն Սանամյանը՝ Վանի գլխավոր մարզիչ| Գավառից մեկնարկել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը. հայտնի է առաջին օրվա հաղթողը| Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ| Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի|
Ամեն ինչ կվճռվի Ռումինիայում. Ալաշկերտը Երևանում ոչ-ոքի խաղաց ՉՖՌ Կլուժի հետ
23 Հուլիս 2026

Ամեն ինչ կվճռվի Ռումինիայում. Ալաշկերտը Երևանում ոչ-ոքի խաղաց ՉՖՌ Կլուժի հետ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երևանում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց ռումինական «ՉՖՌ Կլուժի» հետ:

Հայկական թիմը հաշվի մեջ առաջ անցավ 35-րդ րոպեին. աչքի ընկավ Ռաֆայել դե Ժեզուս Սանտանա Ֆերեյրան, որը դիպուկ եզրափակեց Կարեն Նալբանդյանի փոխանցումը։ Սակայն ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին, Անդրեշ Շֆայտը վերականգնեց հավասարակշռությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:1։

Մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, սակայն հաշիվն այլևս չփոխվեց։ Այդպիսով, դիմակայության հաղթողի հարցը կլուծվի պատասխան խաղում, որը կկայանա հուլիսի 30-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկայում։

Նախորդ հոդվածը
ԿԼ. Ալաշկերտի մրցակիցը Երևան է ժամանել լուրջ ներքին խնդիրների ֆոնին
Հաջորդ հոդվածը
ԿԼ. Փյունիկը Հունգարիայում նվազագույն հաշվով զիջեց Դեբրեցենին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։