BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
19 Հունիս 2026

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի (աշխարհի թիմային գավաթ) խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին
Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարան Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության հասան Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։

Այսպիսով, մեր թիմն ապահովեց 2֊րդ տեղն ու նվաճեց 3֊րդ ենթախմբի ուղեգիր։ Հունիսի 20֊ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար Մալթայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին:

Նախորդ հոդվածը
Հենրիխ Մխիթարյանը՝ Փյունիկի մարզադպրոցում
Հաջորդ հոդվածը
Կայացել է 2nd Summer Cup 2026 մրցաշարը. տատամի է դուրս եկել շուրջ 300 մարզիկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։