Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան
15 Հունիս 2026

Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան

Հունիսի 16-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կմեկնարկի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի հանդիպումները։ Մրցաշարը բարձր մակարդակով ընդունելու համար  սպորտ-բազայում վերջին օրերի ընթացքում մեծածավալ աշխատանքներ են տարվում․  

«Մենք պատրաստ ենք ընդունելու Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի հանդիպումները, որը շատ կարևոր միջոցառում  է հայկական սպորտի ու հայկական թենիսի համար։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ակտիվ աշխատանքներ են տարվում միջոցառումը բարձր մակարդակով ընդունելու համար։ Եղանակային անբարենպաստ պայմանները նույնպես չեն կարող խանգարել։ Ավազե կորտերը ծածկել ենք պոլիէթիլենային ծածկով, որպեսզի կորտերը  պատրաստ լինեն նույնիսկ նման հորդառատ անձրևներից հետո։ Բացի այդ, ունենք նաև 4 փակ կորտեր, որը դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե տեղումներ լինեն նաև մրցաշարի ընթացքում»,-ասաց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրենը։

Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի ու Մալթայի հավաքակաները։ Խմբից դուրս կգան առաջին ու երկրորդ տեղը գրաված թիմերը։

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածը
Regions' Cup, նախնական փուլ. Կիլիակիան մեկնարկել է վստահ հաղթանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։