Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը
29 Մայիս 2026

Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը

«Մեծ Սաղավարտի» տարվա 2-րդ մրցաշարում՝ Ռոլան Գարոսում, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակի 15-րդ համար Կարեն Խաչանովը 1/16 եզրափակիչում 2։3 հաշվով զիջեց Նիդերլանդները ներկայացնող Յասպեր Դե Յոնգին։ 

Առաջին սեթում Կարենը զիջեց 5։7, երկրորդում առավելության հասավ նույն հաշվով, երրորդ սեթում տանուլ տվեց 2։6։ Չորրորդ սեթում պարտվելով 2։5 հաշվով՝ Կարենը առավելության հասավ թայ-բրեյքում 7։2։ Վճռորոշ՝ 5-րդ սեթում Դե Յոնգը երկու անընդմեջ բրեյք կատարեց հենց մեկնարկում ու առավելության հասավ 6։2 հաշվով։

4 ժամ 19 րոպե տևած մրցախաղի ընթացքում Խաչանովը կատարեց 15, մրցակիցը՝ 17 էյս։ Նիդերլանդացին թույլ տվեց 9 կրկնակի սխալ, Կարենը՝ 2։

Այսպիսով, աշխարհի 106-րդ ռակետը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Հալիս (Ֆրանսիա)-Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողի հետ։ Ավելի վաղ, Դե Յոնգը պայքարից դուրս էր թողել Ֆեդերիկո Չինային և Ստան Վավրինկային։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
6 ակումբ ստացել է 2026/2027թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում խաղալու իրավունք

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։