Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող
25 Մայիս 2026

Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվել է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրն ազատ ոճայինները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել:

Պատվո հարթակի 3-ին աստիճանին կանգնել են 41 կգ քաշային Տիգրան Աղաջանյանն ու 57 կգ քաշային Ատոմ Եսայանը:

Ավելի վաղ 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը դարձել էր Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Հայ ըմբիշը եզրափակչում ժամանակից շուտ 10:0 հաշվով առավելության է հասել թուրք մրցակցի նկատմամբ ու կանգնել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

Հունահռոմեականների կազմում 44 կգ քաշային Փաշա Խուդոյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 41 կգ Սևակ Մանուկյանը, 48 կգ Միհրան Թաթոյանը և 62 կգ Ալեքս Գևորգյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:




Նախորդ հոդվածը
Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան
Հաջորդ հոդվածը
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։