Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Այս երիտասարդ թիմով 2-րդ անգամ չեմպիոն դառնալն ապշեցուցիչ է և Իսպանիայի համար ոչ բնորոշ երևույթ․ Հանսի Ֆլիկ
10 Մայիս 2026

Այս երիտասարդ թիմով 2-րդ անգամ չեմպիոն դառնալն ապշեցուցիչ է և Իսպանիայի համար ոչ բնորոշ երևույթ․ Հանսի Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կիսվել է սպասումներով Լա Լիգայում հնարավոր չեմպիոնության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ կատալոնացիներին բավական է այսօր կայանալիք «Ռեալի» դեմ խաղում ոչ-ոքի գրանցել՝ չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար։

«Այստեղ տիրող մթնոլորտն ու ֆուտբոլիստների միջև առկա կապն իսկապես յուրահատուկ են։ Մենք ունենք իսկական վարպետներ, համաշխարհային կարգի խաղացողներ։ Ֆուտբոլիստների միջև փոխըմբռնումը հիանալի է, հատկապես ակադեմիայի սաների միջև, ովքեր միմյանց ճանաչում են արդեն երկար տարիներ։

Այսքան երիտասարդ թիմով երկրորդ անընդմեջ տիտղոսը նվաճելն անհավանական կլիներ։ Տղաները հիանալի աշխատանք են կատարել, և հիմա մենք ցանկանում ենք դառնալ չեմպիոն երկրորդ տարին անընդմեջ։ Դա ապշեցուցիչ է և Իսպանիայի համար ոչ բնորոշ երևույթ», — նշել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։

«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Երկու 11-մետրանոցները հաղթանակ պարգևեցին Փյունիկին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ինտերը հաղթեց Լացիոյին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։