Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար
09 Մայիս 2026

Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար

«Տոտենհեմի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Պեդրո Պորոն մտադիր է վերադառնալ հայրենիք։ Ինչպես տեղեկացնում է Gol Digital-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։

Հաղորդվում է, որ իսպանացին, ում պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, ցանկանում է լքել Անգլիայի Պրեմիեր լիգան։ «Տոտենհեմը», սակայն, մտադիր չէ բավարարվել քիչ գումարներով և հրաժեշտ տալ իր առաջատարներից մեկին ու նրա տրանսֆերի համար պահանջում է առնվազն 69 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» արդեն իսկ քայլեր է ձեռնարկում ավելի հարձակողական և դինամիկ աջ պաշտպան գտնելու ուղղությամբ, որը կկատարելագործի Հանսի Ֆլիկի մարտավարական համակարգը։

Կատալոնական ակումբին հատկապես գրավում է Պեդրո Պորոյի՝ ազատ տարածություններ գրոհելու, խաղադաշտին լայնություն հաղորդելու և եզրից մշտական վտանգ ստեղծելու ունակությունը։ Մյուս կողմից, Մադրիդի «Ռեալը» նրան դիտարկում է որպես Դանիել Կարվախալի հավանական փոխարինող։

Ընթացիկ մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում, 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։