Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Չելսիի անկումը շարունակվում է․ Պարտություն Նոթինգհեմից
04 Մայիս 2026

Չելսիի անկումը շարունակվում է․ Պարտություն Նոթինգհեմից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին» ու զիջեց 1։3 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Տայվո Այվոնին 2-րդ և 52-րդ րոպեներին, 15-րդ րոպեին էլ 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Իգոր Ժեզուսը։ «Չելսիի» միակ գոլը հեղինակեց Ժոաու Պեդրոն հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին։

Առաջին կեսին ավելացրած 10-րդ րոպեին «Չելսին» ուներ հաշիվը կրճատելու իրական հնարավորություն, սայան Քոլ Պալմեը չկարողացավ 11-մետրանոց նշակետից գրավել Մատց Սելսի դարպասը։ ՛
՛
Սա «Չելսիի» առաջին հանդիպումն էր թիմի գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորի հեռացումից հետո։ Այս խաղում թիմի գործողությունները համակարգում էր Քալում Մակֆարլեյնը։

Այս հաղթանակի շնորհիվ «Նոթինգհեմ Ֆորեսթը» վաստակում է 42 միավոր ու 16-րդ տեղում է։ «Անտառապահները» 6 միավորի առավելություն ձեռք բերեցին վտանգավոր գոտու 18-րդ տեղում գտնվող «Վեստ Հեմի» նկատմամբ։ «Չելսին» 48 միավորով 9-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Տիբո Կուրտուան ապաքինվել է և կմասնակցի Էլ Կլասիկոյին․ Մբապեի մասնակցությունը շարունակում է մնալ հարցականի տակ
Հաջորդ հոդվածը
Ինչ-որ ծանոթ դեմք է. Սպերցյանը պատմել է Օվեչկինի հետ հանդիպման մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։