BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Տիբո Կուրտուան ապաքինվել է և կմասնակցի Էլ Կլասիկոյին․ Մբապեի մասնակցությունը շարունակում է մնալ հարցականի տակ
04 Մայիս 2026

Տիբո Կուրտուան ապաքինվել է և կմասնակցի Էլ Կլասիկոյին․ Մբապեի մասնակցությունը շարունակում է մնալ հարցականի տակ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կկարողանա մասնակցել «Էլ Կլասիկոյին»:

Բելգիացի դարպասապահը, ով ազդրի վնասվածքի պատճառով չէր խաղում մարտից, այսօրվա մարզումն ամբողջությամբ անցկացրել է ընդհանուր խմբում: Այս մասին հայտնում է լրագրող Մելչոր Ռուիսը: Սպասվում է, որ Կուրտուան պատրաստ կլինի Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում կիրակի օրը կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին:

Կիլիան Մբապեի մասնակցությունը «Կլասիկոյին»՝ մնում է հարցականի տակ, սակայն լիովին բացառված չէ: Սպասվում է, որ «Ռեալը» որոշում կկայացնի հարձակվողի՝ չորեքշաբթի օրը կայանալիք լրացուցիչ հետազոտության արդյունքներով: Ֆրանսիացիան շարունակում է ապաքինվել ազդրի հետին մկանի վնասվածքից։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղում կատալոնական ակումբը կհռչակվի չեմպիոն նույնիսկ ոչ-ոքիի դեպքում։

Նախորդ հոդվածը
Երիտասարդների ԱԱ․ Գրիգորյանը մնաց առանց երկամարտի արդյունքի, Հովհաննիսյանը փոքր արծաթ նվաճեց հրումում
Հաջորդ հոդվածը
Չելսիի անկումը շարունակվում է․ Պարտություն Նոթինգհեմից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։