Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող|
Ես չեմ ուզում կանգ առնել․ 40-ամյա Էդին Ջեկոն՝ Շալկեի հետ Բունդեսլիգան նվաճելուց հետո խոսել է իր ապագայի մասին
03 Մայիս 2026

Ես չեմ ուզում կանգ առնել․ 40-ամյա Էդին Ջեկոն՝ Շալկեի հետ Բունդեսլիգան նվաճելուց հետո խոսել է իր ապագայի մասին

«Շալկե-04»-ի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, թիմի հետ Բունդեսլիգայի ուղեգիր նվաճելուց հետո, խոսել է իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստը 40 տարեկան է, նա «Շալկեի» կազմը համալրել է հունվարին։

«Ես ճիշտ որոշում կայացրեցի՝ տեղափոխվելով «Շալկե»։ Նվաճել Բունդեսլիգայի ուղեգիր, որից հետո Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում խաղալ աշխարհի առաջնությունում՝ պարզապես երազանք է։ Հնարավոր է առանց «Շալկեի» ես չկարողանայի հասնել դրան։

Հիմա մենք թիմի հետ վայելում ենք պահը, տոնում ենք։ Ես դեռ բավական ժամանակ ունեմ ապագայի մասին մտածելու համար։ Երբ տեսնում ես այս ամենը, հասկանում ես, թե հանուն ինչի ես ֆուտբոլ խաղում։ Ես չեմ ուզում կանգ առնել, ինձ լավ եմ զգում։ Բայց ես արդեն 40 տարեկան եմ, տեսնենք՝ ինչպես ինձ կզգամ աշխարհի առաջնությունից հետո։ Իսկ հետո ամեն ինչ կքննարկենք ակումբի հետ», — Ջեկոյի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր էջում՝ հղում անելով Sky Sport-ին։

«Շալկեի» կազմում անցկացնելով 9 հանդիպում՝ Ջեկոն դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Լևսկին հռչակվեց Բուլղարիայի չեմպիոն ու ընդհատեց Նոայի նախկին գլխավոր մարզչի հետ մրցաշրջանը սկսած Լյուդոգորեցի 14 անընդմեջ չեմպիոնության շարքը
Հաջորդ հոդվածը
Զիդանը մերժել է Ռեալին հանուն Ֆրանսիայի հավաքականի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։