BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Շարունակենք, քանի դեռ ուժ ունենք. Դիեգո Սիմեոնեի հուզիչ ուղերձը 1000-րդ խաղից հետո
02 Մայիս 2026

Շարունակենք, քանի դեռ ուժ ունենք. Դիեգո Սիմեոնեի հուզիչ ուղերձը 1000-րդ խաղից հետո

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է իր տպավորություններով կարիերայի 1000-րդ հանդիպման վերաբերյալ:

Մասնագետի համար հոբելյանական դարձավ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղը (2:0):

«1000 հանդիպում որպես մարզիչ: Շնորհակալություն բոլորին, ովքեր եղել են կողքիս և օգնել են ինձ հասնել այս սահմանագծին՝ խաղացողներին, գործընկերներին, ղեկավարներին, երկրպագուներին՝ սկսած 2006 թվականից, երբ սկսեցի մարզչական աշխատանքը: Շնորհակալություն բոլոր պահերի, բոլոր դասերի և սիրելի գործով զբաղվելու հնարավորության համար: Շարունակենք նույն ոգով, քանի դեռ ուժ ունենք»,- գրել է Սիմեոնեն X-ի իր էջում:

Դիեգո Սիմեոնեն գլխավորել է «Ատլետիկոն» 2011 թվականի դեկտեմբերի 23-ին, նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Մարզչի նախորդ ակումբը եղել է արգենտինական «Ռասինգը»:

Նախորդ հոդվածը
Արսենալը վստահ հաղթանակ տոնեց
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան հաղթեց ու այս տուրում Ռեալի միավորների կորստի դեպքում կնվաճի չեմպիոնությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։