Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մադրիդի Մասթերս. Եզրափակիչում կխաղան աշխարհի առաջին ու երրորդ ռակետները
02 Մայիս 2026

Մադրիդի Մասթերս. Եզրափակիչում կխաղան աշխարհի առաջին ու երրորդ ռակետները

Մադրիդում ավարտվել է «Մասթերս» կարգի մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչը: Ալեքսանդր Զվերևը 6:2, 7:5 հաշվով առավելության է հասել բելգիացի Ալեքսանդր Բլոկսի նկատմամբ:

Խաղի ընթացքում գերմանացին գրեթե երկու անգամ ավելի շատ «վիներներ» է գրանցել՝ 35:18 հարաբերակցությամբ: Աշխարհի երրորդ ռակետի հսկայական առավելությունն արտահայտվում է նաև բրեյք-փոինթների քանակով. Զվերևը բրեյք կատարելու 14 հնարավորություն է ունեցել և օգտագործել է դրանցից 3-ը, իսկ երիտասարդ բելգիացին որևէ բրեյք-փոինթ չի ստեղծել:

Եզրափակիչում Զվերևը մրցելու է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, որը 22 անընդմեջ հաղթանակների շարք ունի:

Հիշեցնենք, որ 2026 թվականին Զվերևը դեռ տիտղոս չի նվաճել, իսկ 2025-ին հաղթել էր ընդամենը մեկ գավաթ:

 

Նախորդ հոդվածը
Ապշեցուցիչ հաղթարշավին ավարտ չկա. Յանիկ Սիները կրկին եզրափակիչում է
Հաջորդ հոդվածը
Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։