Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Արման Ծառուկյանը կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01 Մայիս 2026

Արման Ծառուկյանը կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ

Հայտնի է դարձել խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանի ևս մեկ մրցակցի անունը: Ազատ ոճի ըմբշամարտի RAF 10 մրցաշարում Ծառուկյանը գոտեմարտելու է UFC-ի թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնի հետ:

Գոտեմարտը կկայանա ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում հունիսի 13-ին, գրում է mmafighting.com-ը:

Ուշագրավ է, որ դրանից ընդամենը 14 օր առաջ Ծառուկյանը մասնակցելու է RAF 9 մրցաշարին: Հայ մարտիկը կմրցի ամերիկացի Քիլոն «Մուգզի» Ջիմիսոնի հետ: Գոտեմարտը կկայանա մայիսի 30-ին՝ Դալասում:

Real American Freestyle (RAF) մրցաշարերում Արման Ծառուկյանն անցկացրել է 4 գոտեմարտ և գրանցել 4 հաղթանակ:

 

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը չի մասնակցել խաղին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը խաղ է անցկացնելու ԱՄՆ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։