BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մուշեղ Մկրտչյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
26 Ապրիլ 2026

Մուշեղ Մկրտչյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտում 0։9 հաշվով զիջեց թուրք Ֆաթիհ Ալտունբասին ու զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Մկրտչյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 1։4 հաշվով զիջել էր Բուլղարիան ներկայացնող Ահմեդ Բատաևին։

Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ էին նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը զիջել էր 3-րդ տեղի համար գոտեմարտում։

Քիչ անց նույն հարգի մեդալի համար կպայքարեն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը։

70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը ու 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը վաղաժամ լքել էին պայքարը։

Նախորդ հոդվածը
Գանձասարը սուպերքամբեք կատարեց Շիրակի դեմ խաղում (տեսանութ)
Հաջորդ հոդվածը
ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։