Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
22 Ապրիլ 2026

Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել:

Սփոփիչ գոտեմարտում նա առավելության է հասել Եգիպտոսի ներկայացուցչի նկատմամբ և այսօր երկոյան կգոտեմարտի արդեն բրոնզի համար: Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով ջախջախել էր Շվեյցարիայի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչում, սակայն, զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Մուրաթ Ֆիրաթին:

Ավելի վաղ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը սփոփիչ առաջին գոտեմարտն էր անցկացրել՝ մրցելով թուրք Աբդուլ Քադիր Ջեբիի հետ: Նա 1:1 հաշվով զիջել էր մրցակցին և ավարտել ելույթները ԵԱ-ում:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող հաղթող Սուրեն Աղաջանյանը կգոտեմարտի մեծահասակների պայքարում իր առաջին մեդալի համար: Բրոնզե գոտեմարտ կանցկացնի նաև Մ20 տարեկանների աշխարհի 2025 թվականի առաջնության հաղթող Գասպար Տերտերյանը:

Հայ մարզիկների մեդալային գետոմարտերին կարող եք հետևել ժամը 20:00-ից Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ. Հայկ Խլոյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում և լքեց պայքարը
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականն այսօր կխաղա Լյուքսեմբուրգի հետ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։