Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Հայաստանի գավաթ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային․ Թիմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից
16 Ապրիլ 2026

Հայաստանի գավաթ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային․ Թիմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Արարատ-Արմենիա»-«Նոա» դիմակայության առաջին խաղում հաղթեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Նարդին Մուլահուսեյնովիչը՝ 25-րդ րոպեին։

70-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Վարդան Մանուկյանը միանգամից 2 կարմիր քարտ ցույց տվեց՝ խաղադաշտից հեռացնելով Նաթանաել Սաինտինիին ու Կամո Հովհաննիսյանին։ Թիմերը մնացին 10 հոգով, իսկ «Նոան» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով, քանի որ Վալենտին Կոստակեն հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ «Նոայի» մարզչական շտաբը սպառել էր փոփոխություններ կատարելու հնարավորությունը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմած «Անդրանիկն» ու «Ուրարտուն» դիմակայության առաջին խաղում հաղթողին չէին պարզել։

Նախորդ հոդվածը
Չենք կարողանում կառավարել մեր էմոցիաները․ Արսեն Հովհաննիսյանը՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո
Հաջորդ հոդվածը
Մարզիկները լավ մարզավիճակում են՝ մարտական տրամադրվածությամբ․ Հաբեթնակ Կուրղինյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։